ԱՐՏԱԴՐԱՆՔ






“Մասիս-Ձուկ” ՍՊԸ-ն իրականացնում է բարձրորակ ձկնամթերքի` թառափի արտադրություն ինչպես նաև նախատեսում է ապագայում ծիածանափայլ և ոսկեփայլ իշխանի, կարմրախայտի արտադրություն:Ապրանքային աճեցման համար հիմնականում օգտագործվում է Սիբիրյան թառափ` Լենայի պոպուլյացիան: Պլանավորվում է Բելուգայի ձկնկիթի որոշակի քանակ ներմուծվել ` հետագայում որակյալ մանրաձուկ ստացման համար:

 

prod2 prod3

artadranq (4)artadranq

Մանրաձուկը աճեցվում է հատուկ ինկուբատորներում, որից հետո հասնելով 1,5-2 գր. քաշին` թառափի մանրաձկնիկները աճեցվում են տնկանյութի աճեցման արտադրամասում: Այստեղից տնկանյութը (50-60գր.) տեղափոխվում է լողավազաններ` ապրանքային աճեցման համար:Իրացվող ձկան հիմնական քաշաճը հասնում է 2-3 կգ.: Արտադրական ցիկլը տևումէ 36-48 ամիս:

Ընկերության տնտեսություններում բուծվող ապրանքատեսականին ունի անկրկնելի համ: Ձուկն առաքվում է կենդանի վիճակում:

artadranq (2) artadranq (3)