ՍԵՎ ԽԱՎԻԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ






ՙՙՄասիս Ձուկ՚՚ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թ.-ին: Ընկերությունը զբաղվում է ձկնարտադրությամբ և տեղակայված է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: Ավելի քան մեկ տասնամյակ ընկերությունը զբաղվում է ձկնարտադրությամբ՝ աճեցնելով սիբիրյան թառափ: Ձկները կերակրվում են բարձրորակ կերերով՝ ներկրված ԵՄ-ից և ԱՄՆ-ից:

ՙՙՄասիս Ձուկ՚՚ ՍՊԸ-ի ձկնարտադրությունում պատրաստված է ժամանակակից արտադրամաս՝ սիբիրյան թառափի սև խավիարի վերամշակման համար: Էգ սիբիրյան թառափից (Acipenser Baerii) ստացվող խավիարը հասունանում է 7-8 տարվա ընթացքում  և ունի նրբագեղ համ:

ՙՙՄասիս Ձուկ՚՚ ՍՊԸ-ում ձկնարտադրության և ձկնային արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են HACCP միջազգային նորմերը և հավաստագրված է ISO 22000:2005 :

Մեր կողմից պատրաստվող ամբողջ խավիարը պատրաստվում է ձկան մորթելու եղանակով՝ առանց որևէ քիմիական հավելումների, և վերամշակվում է առաջատար ռուսաստանյան մասնագետների կողմից մշակված տեխնոլոգիաներին համապատասխան:

Խավիարի որակի շնորհիվ մեր մասնագետը այն կարողանում է պատրաստել ՙՙքիչ աղակալման՚՚ մեթոդով, որից խավիարի բույրն ավելի գրավիչ է դառնում: Միայն մաքուր (հանքային) աղ է խառնվում խավիարին՝ վերջիններս տարաների մեջ փակելուց անմիջապես առաջ: Խավիարի հատիկները լինում են մանր և միջին չափերի, իսկ գույնով՝ բաց շագանակագույնից մինչև սև: Խավիարն ունենում է թարմ, հոյակապ համ և ամուր կառուցվածք: Մենք հպարտանում ենք մեր ապրանքի որակային հատկանիշներով:

Մեր ընկերության խավիարի որակի վրա ազդող կարևոր գործոններից են շրջակա միջավայրը, խիստ տեխնիկական և սանիտարական վերահսկողությունը մեր թառափների արտադրության ժամանակ, մեր կատարելագործված և խավիարի պատրաստման միակ, ունիկալ ՙՙպատրաստման բաղադրատոմսը՚՚, ինչպես նաև բարձր տեխնիկական հնարավորությունը՝ հետևելու ձկանը ծնման պահից մինչև խավիարը սեղանին մատուցելը:

 

ՙՙՄասիս Ձուկ՚՚ ՍՊԸ-ն Ձեզ հնարավորություն է տալիս փաստացի փորձել խավիարը, որը պատրաստվում եք գնել: Մեզ մոտ վաճառքի են հանված սև խավիարի լայն ընտրանի, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել խավիարի համտես և սեղանին մատուցում: